|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պնդումները, թե ԵՄ-ի սահմանների մոտ միգրացիոն ճգնաժամը ստեղծված է Թուրքիայի կողմից, ոչ այլ ինչ է, եթե ոչ ապերախտության դրսեւորում։ Այս մասին Անկարայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրք առաջնորդը Հունաստանին մեղադրել է փախստականներին վատ վերաբերվելու մեջ։ «Հունաստանն այն երկիրն է, որը ծակել է փախստականներով նավակները՝ դատապարտելով նրանց մահվան։ Մենք դրա ապացույցն ունենք»,- մասնավորապես ասել է Էրդողանը։
Նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Օրբանին և Հունգարիայի իշխանություններին՝ երկրից նախկինում դուրս բերված 101 պատմական իրեր Թուրքիա վերադարձնելու համար։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Հունգարիային՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին «ուժեղ աջակցության» համար։