|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Փարիզում մի շարք հանդիպումներ եմ ունեցել, որոնց գլխավոր նպատակն էր միջազգային հանրությանը ներկայացնել Փաշինյանի վարչակազմի կողմից եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող կեղծ մեղադրանքները: Այս մասին գրել է աշխարհահռչակ իրավաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Նախորդ շաբաթ Փարիզում մի շարք հանդիպումներ եմ ունեցել, որոնց գլխավոր նպատակն էր միջազգային հանրությանը ներկայացնել և բացահայտել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի կողմից Հայ Առաքելական Եկեղեցուն և քաղաքական ընդդիմությանը վերագրվող անհիմն և կեղծ մեղադրանքները»,-գրել է նա: