|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Բաքվում ԻԻՀ դեսպանությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Հայաստանում Իրանի դեսպանին ուղղված մեղադրանքները։
Mehr-ի փոխանցմամբ, արձագանքելով Axar լրատվական կայքում հրապարակված հայտարարություններին՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունը կիրակի օրը Բաքվում հերքել է մեղադրանքները, որոնք ուղղված էին Հայաստանում Իրանի դեսպանին:
Դեսպանության հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական կայքի կողմից հրապարակված մեղադրանքները՝ կապված «Լեռնային Ղարաբաղի անջատականներին աջակցելու առաքելության» կամ Հայաստանի կառավարությանը ռազմական աջակցություն ցուցաբերելու հետ, լիովին անհիմն և կեղծ են։
«Հիշեցնելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը աջակցելու հարցում, դեսպանությունը նշել է, որ հիշյալ կայքի բովանդակությունը հեղինակի ենթադրական շահարկումներն են»,- գրում է իրանական լրատվամիջոցը։