|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունները՝ դրանք որակելով խոսակցություններ. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք քննարկել այս հարցը և չենք մեկնաբանում լուրերը»,- ասել է ՌԴ նախարարը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Կրեմլը մեկնաբանել է Ադրբեջանում թուրքական ռազմական բազաներ տեղակայելու մասին լուրերը: «Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին տեղեկատվությանը»,- ասվում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարության մեջ: