|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայման վերաբերյալ պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման հույս ունի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Իտալիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի համատեղ մամուլի ասուլիսում:
Ըստ նրա` նման պայմանավորածություն ձեռք է բերվել 2016-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:
Լավրովը նշել է, որ խոսքը շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին է, ոչ թե ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի ընդլայնման: «Իմ կարծիքով՝ այժմ կողմերը մոտ են այդ պայմանավորվածության իրագործման կոնկրետ պարամետրերի համաձայնեցմանը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Լավրովը նաև հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն կշարունակի իր ներդրումն ունենալ Մերձդնեստրի և ԼՂ հակամարտություննների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում: