|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Սիրիայի օրինակով Լիբիայում ռուսական ռազմաբազաների տեղակայման հնարավորությունը, հայտարարել է, որ Սիրիայի հետ զուգահեռներ տանելն իրավաչափ չէ. հայտնում է РИА Новости-ն:
«Սիրիական հողում ռուսական ռազմական ներկայությունը իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` այդ երկրի օրինական իշխանությունների հրավերով: Իսկ Լիբիայում դեռ հարկավոր է վերականգնել պետականությունը»,- ասել է Լավրովը իտալական «ԱԴԺԻ» գործակալության հետ զրույցում: