|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրաքում դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալության հրաման է տվել՝ երկու անձանց, այդ թվում՝ իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործի շրջանակներում: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ դատարանի մամուլի ծառայությանը հղումով:
Նշվում է, որ Թրամփը, որը պատվիրել էր հարձակումը 2020 թվականի հունվարին, մեղադրվում է դիտավորյալ սպանության մեջ: Իրաքի օրենսդրության համաձայն՝ Թրամփին սպառնում է մահապատիժ: