|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար ալ Ասադին ձերբակալելու հեռակա օրդեր է տվել։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Բաշար Ասադը մեղադրվում է 2011 թվականին Դարաայում տեղի ունեցած դեպքերի համար։ Մեղադրանքը ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են դիտավորյալ սպանությունները, մահվան հանգեցրած խոշտանգումները և ազատազրկումները։
Սիրիայի զինված ընդդիմադիրները 2024թ․ դեկտեմբերի 8-ին գրավել էին մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայրաքաղաքի անկումից ժամեր առաջ լքել էր այն և տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։