|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի զինված ուժերում շարունակվում են ձերբակալությունները: Երկրում ահաբեկչական համարվող գյուլենական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով 176 զինվորական նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:
Ստամբուլի գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածների թվում են 1 գնդապետ, 2 փոխգնդապետ, 5 մայոր, 7 կապիտան, 100 ավագ լեյտենանտ, 18 լեյտենանտ և 43 ենթասպա, որոնցից 100-ը` ցամաքային ուժերի, 33-ը` ռազմաօդային ուժերի, 37-ը` ծովային ուժերի, իսկ 6-ն էլ անվտանգության ծովափնյա ծառայության անդամ են. հաղորդում է diken.com.tr կայքը: