|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռումինիայի և Հոնդուրասի ղեկավարները մարտի 24-ին հայտարարել են Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչելու մասին: Այս մասին տեղեկացնում է Fox News-ը`հղում տալով Associated Press պարբերականին:
Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեի և Հոնդուրասի նախագահ Խուան Էռնանդեսի համապատասխան հայտարարություններն արվել են Հանրային գործերի ամերիկա-իսրայելական կոմիտեի տարեկան խորհրդաժողովի ընթացքում: Հայտարարությունները դրական արձագանք են ստացել իսրայելցի քաղաքական գործիչների շրջանում:
Նշվում է, որ երկու երկրներն էլ մտադիր են դեսպանատները տեղափոխել Երուսաղեմ:
ԶԼՄ-ն հիշեցնում է նաև, որ 2018 թվականի վերջին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք`հայտարարելով ամերիկյան դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու մասին:
Համանման որոշում է ընդունել նաև Գվատեմալան: