|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սև ծովում Ռումինիայի ծովափնյա անվտանգության ուժերը պլաստիկ և իրական փամփուշտներով կրակ են բացել թուրքական ձկնորսական նավի վրա, որի արդյունքում 3 ձկնորս վիրավորվել է, 5 ձկնորս էլ` ձերբակալվել. հաղորդում է CNN–ի թուրքական ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել Ռումինիայի Կոնստանցայի ջրային ավազանում: Նշվում է, որ թուրք ձկնորսները հատել են ծովային սահմանը, որից հետո ռումինացիները հրամայել էին կանգնել, սակայն չենթարկվելուց հետո կրակ են բացել նավի վրա: Վիրավոր ձկնորսները բուժում են ստանում Կոնստանցա քաղաքում:
Նշենք, որ սա այս տարվա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է: