|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հանդիպել են Բաքվում` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում:
РИА новости-ն, ՌԴ ԱԳՆ կայքին հղումով, հայտնում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր` էներգետիկ ոլորտում համագործակցության շեշտադրմամբ, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական խնդիրները: Մասնավորապես ` նախարարները խոսել են Սիրիայում, Ուկրաինայում, Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին: