|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն Ստոկհոլմում քննարկել են իրավիճակը մի շարք երկրներում, այդ թվում՝ Անդրկովկասի երկրներում և Բոսնիայում. հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները համաձայնեցրել են տեսակետերը մի շարք առանցքային երկկողմ հարցերի շուրջ, ինչպես նաև՝ քննարկել երկու երկրների ջանքերի համակարգումը տարածաշրջանային ուղիներում, ներառյալ՝ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացումը: Քննարկվել է բոսնիական կարգավորումը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային օրակարգի շուրջ՝ Սիրիա, Լիբիա, Ուկրաինա»,- հանդիպման արդյունքները ամփոփելով՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։