|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայում հակամարտության բոլոր կողմերի կողմից հրադադարի ռեժիմի պահպահման հարցը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Նախարարներն առաջարկել են քննարկել հարցերի համալիր՝ կապված դեկտեմբերի 29-ի Մոսկվայի եւ Անկարայի միջնորդությամբ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ ստորագրված փաստաթղթերի դրույթների իրականացման հետ, եւ հաշվի առնելով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների դեկտեմբերի 20-ի բանակցությունները»,- ասված է հաղորդագրության տեքստում: