|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 5-ին, ժամը 12:07-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 29 շենքի մոտակա ձորում քաղաքացի է հայտնաբերվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ձորում հայտնաբերվել է՝ 1940 թ. ծնված Ք. Հ.-ը (ծնվ.1940թ.):
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. ով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: