|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սեպտեմբերի 7-ին, ժամը 23։30-ի սահմաններում «ՈՒԱԶ 452» մակնիշի ավտոմեքենան Զառիթափ բնակավայր տանող հին ճանապարհին՝ զառիթափ հատվածում, հողի շերտի վրա առաջացած սահքի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, կողաշրջվել և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Վայոց ձորի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Վահե Բաբայանն ու 39-ամյա Արայիկ Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: