|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Օգոստոսի 4-ին, ժամը 08:45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հայրենական պատերազմի» հուշահամալիրի հարավային ուղղությամբ քաղաքացին բարձրացել է սարը՝ հատապտուղ հավաքելու, ընկել և վնասել է ոտքը. տուժածին գտնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1966 թ. ծնված Մ. Ա.-ին պատգարակով մոտ 2 կմ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: