|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին շրջանում Արցախում ակտիվ քննարկումների փուլ է մտել արևային էլեկտրակայանների կառուցման հարցը, ինչը զարգացման մեծ նախադրյալներ ունի:
Հաշվի առնելով այն նաև ներդրողների հետաքրքրությունն այս ուղղությամբ, կառավարության նիստում, Արցախի վարչապետը հանձնարարել է հետազոտությունների գործընթաց սկսել:
Սրանցի զատ արդեն նախատեսված է, որ այսուհետ, Արցախում կառուցվող նոր բնակարաններում՝ տաք ջրի մատակարարման համար, արևային մարտկոցներ են տեղադրվելու:
Այս նախաձեռնությունը մեծ հեռանկար ունի և կարևոր է, որ գործնական քայլեր են արվում Արցախում իրականացվող ներդրումների հոսքն այս ոլորտ ուղղելու համար»: