|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունաստանի` Թուրքիայի հետ սահմանին պատ կառուցելու որոշումը Եվրամիությանը դուր չէր եկել, սակայն ԵՄ որոշ պետություններ, այդ թվում Ֆրանսիան, խրախուսել են պատի կառուցումը:
Ֆրանսիայի` Եվրոպայի հետ հարաբերությունների պատասխանատու նախարարը խրախուսել է Հունաստանի եւ Թուրքիայի սահմանին պատ կառուցելու գաղափարը:
«Շատ ակտիվացած միգրացիայի դեմ պայքարում Հունաստանի ջանքերից գոհ ենք»,- ասել է նախարարը`Ֆրանսիական թերթերից մեկին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հունաստանը հայտարարել էր Թուրքիայի հետ սահմանին 12,5 կմ երկարությամբ արգելապատ է կառուցելու: