|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարում ելույթի ժամանակ հայտարարել է, որ բոլոր երկրները համաձայն են կառուցել Դաղստան-Ադրբեջան-Իրան երթուղին, չնայած աշխարհաքաղաքական դասավորվածությունների բարդությանը: Այս մասին գրում է «ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Բոլորը համաձայն են՝ չնայած տարածաշրջանի երկրների աշխարհաքաղաքական դասավորվածություններին և հակասություններին, որոնք միշտ առաջանում են հարևանների միջև: Բոլորը համաձայն են, որ այդ երթուղին (Դաղստան-Ադրբեջան-Իրան) պետք է կառուցել»,- ասել է Պուտինը։
Նա նաև հավելել է, որ այժմ միայն պետք է հասկանալ, թե որքան արագ է կատարվելու երթուղու կառուցումը, որոնք են ֆինանսավորման վերջնական աղբյուրները։