|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ապրիլին հակառակորդի «Գրադ»-ից դպրոց գնալու ճանապարհին տուժած երկու տղաները` 11-ամյա Գևորգ Գրիգորյանը և 12-ամյա Վարդան Անդրեասյանը, պատրաստվում են սեպտեմբերի 1-ին:
Yerkir.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը նշեց, որ Գևորգը դուրս է գրվել հիվանդանոցից լիովին ապաքինված, իսկ Վարդանը շարունակում է արտաքին ֆիքսացիայի ապարատի օգնությամբ քայլել:
«Երկուսն էլ սեպտեմբերին նորմալ դպրոց կգնան, իսկ Վարդանը, հավանաբար, սեպտեմբերի երկրորդ կեսին կվիրահատվի` արտաքին ֆիքսացիայի սարքը կհանենք»,- ասաց Մարգարյանը: