|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում հակառակորդի կրակոցներից տուժած միայն մեկ երեխա է բուժում ստանում այս պահին` 12-ամյա Վարդան Անդրեասյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը նշեց, որ Գևորգ Գրիգորյանը լիովին ապաքինմամբ դուրս է գրվել հիվանդանոցից:
«Վարդանն էլ վաղը դուրս կգրվի: Քայլում է, իրեն լավ է զգում: Հետագայում միայն արտաքին ֆիքսացիայի ապարատը կհանենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Վարդանը ստացել էր աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածք, իսկ 10-ամյա Գևորգը` աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածք: