|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում շարունակում են բուժում ստանալ հակառակորդի կրակոցներից վիրավորված Գևորգ Գրիգորյանն ու Վարդան Անդրեասյանը:
Հիվանդանոցից yerkir.am-ին տեղեկացրեցին, որ երեխաները կրկնակի վիրահատության են ենթարկվել:
«Տղաներն աստիճանաբար կազդուրվում են: Երեկ նրանք վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք: Երկուսի ինքնազգացողությունն էլ բավարար է: Հետվիրահատական շրջանն անցնում է նախատեսվածի պես»,- ասացին հիվանդանոցից: