|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի շրջանակներում աշխատանքից ազատվել է 8700 ոստիկան, այդ թվում՝ բաժանմունքի պետեր:
Ըստ Demokrathaber-ի՝ աշխատանքից հեռացվածների թվում է նաև Ստամբուլի նախկին նահանգապետ Հուսեյին Ավնի Մութլուն: Նա Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողության իրականացման ընթացքում Ստամբուլի նահանգապետն էր: Այդ գործողությունից հետո Ավնին ազատվել էր պաշտոնից և անցել աշխատանքի՝ ոստիկանությունում:
Մութլուին աշխատանքից ազատելու որոշումը կայացրել է ՆԳ նախարարությունը: