|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ դատարանի երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել Իլինոյսի նախկին նահանգապետ Ռոդ Բլագոևիչին նրան առաջադրված մեղադրական 20 կետերից 17-ով: Մեղադրանքներից մեկի համաձայն` Բարաք Օբամայի` նախագահ ընտրվելուց հետո նա վաճառել է Սենատում թափուր մնացած տեղը. տեղեկացնում է CNN-ը:
Տեսականորեն Բլագոեւիչին սպառնում է մինչեւ 300 տարի ազատազրկում, սակայն դատավարության արդյունքում նախկին նահանգապետը կազատազրկվի մոտ 10 տարով:
Ռոդ Բլագոևիչը ձերբակալվել է 2008 թվականին: Բացի սենատորական աթոռի վաճառքից, նրան ներկայացվել են շանտաժի, կոռուպցիայի, Հետաքննությունների դաշնային բյուրոյին կեղծ ցուցմունքներ տալու եւ այլ մեղադրանքներ: