|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Նախագահական նստավայրին մոտ կանգնած մեր աղբյուրներրը հայտնում են, թե Սերժ Սարգսյանը համաձայնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել այս շաբաթ՝ Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ պետքարտուղար Զոն Քերիին: Օգոստոսի 8-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած հանդիպումից հետո ԱՄՆ-ի համար կարևոր է Սարգսյան-Ալիև նոր հանդիպում կազմակերպել պրոցեսից մեկուսացվածի վիճակում չհայտնվելու համար: Ու քանի որ դեռևս վերջնական հայտնի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի՞ Քարդիֆ թե ոչ, Սարգսյան-Ալիև նոր հանդիպումը կասկածի տակ է: Չնայած մեր տեղեկություններով, Ալիևը նախնական համաձայնություն տվել է: Հիշեցնենք որ Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու նախաձեռնություն ցուցաբերեց նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ամիսներ առաջ տարածաշրջան կատարած այցի ընթացքում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։