|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի Դաշնության նածագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
2024 թվականի օգոստոսին Ռուսաստանի նախագահի Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի վերջին շփումները Բաքվում, քննարկվել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացման հարցեր:
Հաստատվել է փոխադարձ հետաքրքրությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա համակողմանի զարգացման նկատմամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։