|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում այցով գտնվող` ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը. հայտնում է haqqin.az-ը:
Հիշեցնենք, որ այսօր ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում տարածաշրջան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահները: Նրանք հանդիպումներ կունենան Բաքվում, իսկ վաղը կժամանեն Հայաստան: Համանախագահների հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հերթական հանդիպում կազմակերպելն է: