|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նայրոբիի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնած իսլամական «Ալ Շաբաբ» խմբավորման գրոհայինները սպառնում են սպանել իրենց մոտ մնացած պատանդներին. հայտնում է РИА Новости-ն:
Կիրակի երեկոյան Քենիայի բանակին հաջողվել էր ազատել պատանդների մեծ մասին, սակայն 10 հոգի դեռ շարունակում է մնալ գրոհայինների ձեռքում:
Շաբաթ օրը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում զինյալները գրավել էին Westgate առևտրի կենտրոնը: Հարձակումից տուժել է ավելի քան 200 մարդ, 68 մարդ զոհվել է: