|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապված «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայինները երեկ Սիրիայի հյուսիսում ազգությամբ քուրդ 450 խաղաղ բնակիչների են սպանել. տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով իրանական Press TV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով` գրոհայինները կոտորած են իրականացրել Ռաքքա նահանգի Թալ Աբյադ շրջանում` սպանելով 330 կին ու ծեր եւ 120 երեխա:
Անցյալ չորեքշաբթի օրն էլ ծայրահեղականները գերի էին վերցրել 2 քրդական գյուղերի 220 բնակչի:
Սիրիայի քրդերի զինված խմբավորումների հրամանատարությունը երեկ քուրդ բնակչության համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել ապստամբ գրոհայինների դեմ պայքարելու համար: Կոչն արվել է Սիրիայի հյուսիս-արեւելքում ականավոր քուրդ ակտիվիստի սպանությունից հետո: