|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քենիայի վայրի բնության պահպանության ծառայությունը մաքսանենգներից առգրավել է փղոսկրի այս տարվա ամենամեծ խմբաքանակը: Հանուն այդ փղոսկրի, նախնական գնահատականներով, սպանվել է առնվազն 114 փիղ:
BBC-ի տեղեկացմամբ` մեկ կասկածյալ է ձերբակալվել Մոմբասի նավահանգստում ոստիկանության իրականացրած գործողության արդյունքում:
Մաքսանենգները լայնորեն օգտվում են Քենիայի և Տանզանիայի նավահանգիստներից` ապօրինի ապրանքն ասիական շուկաներ ուղարկելու համար:
Վերջին տարիներին որսագողությունը մեծ տարածում է գտել Քենիայում` պայմանավորված Չինաստանում և Հարավարևելյան Ասիայում փղոսկրի պահանջարկի մեծացմամբ: Այդ վայրերում փղոսկրն օգտագործում են զարդերի պատրաստման և ժողովրդական բժշկության մեջ: