|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոսկվայի Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակման մասնակիցները ներկայացել են ոստիկանություն եւ մեղայականով հանդես եկել. տեղեկացնում է РБК-ն` վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը: Նրանք են` Մեծ թատրոնի առաջատար մենապարող Պավել Դմիտրիչենկոն, նաեւ ոմն Անդրեյ Լիպատով եւ Յուրի Զարուցկի: Զարուցկին հարձակման անմիջական կատարողն է, Լիպատովը մեքենայով նրան տեղ է հասցրել, իսկ Դմիտրիչենկոն եղել է հարձակման կազմակերպիչը:
Հարձակման պատճառը վրեժն է. Ֆիլինն իբր խոչընդոտել է Դմիտրիչենկոյի ընկերուհուն` պարուհի Անժելիկա Վորոնցովայի առաջխաղացմանը: