|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մոսկվայի ոստիկանությունը հաստատել է փաստը, որ Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակման գործով, որպես վկա, հարցաքննության է ենթարկվել թատրոնի մենակատար Նիկոլայ Ցիսկարիձեն. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Բացի նրանից` հարցաքննվել են նաեւ Ֆիլինի մյուս գործընկերները եւ հարազատները:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ի երեկոյան անհայտ անձը Ֆիլինի դեմքին ծծմբական թթու էր լցրել, ինչի հետեւանքով Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավարը այրվածքներ էր ստացել, այդ թվում` աչքերի: