|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մոսկվայի Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինը համոզված է, որ իր դեմ հարձակումը կապված է իր աշխատանքային գործունեության հետ: Միակ բանը, որ իրեն չի կարող ներել, այն է, որ մինչեւ Նոր տարին ԶԼՄ-ներին չէր տեղեկացրել, որ իր հասցեին սպառնալիքներ է ստանում: «Ինչ-որ մեկն իմ նկատմամբ ագրեսիվ է տրամադրված: Վաղ, թե ուշ այդ ագրեսիան պետք է կոնկրետ գործողությունների վերածվեր»,- ասել է Ֆիլինը Комсомольская правда-ի հետ հարցազրույցում:
Նա հայտնել է, որ վաղը եւ հաջորդ օրը եւս երկու վիրահատություն է տանելու. բժիշկները խոստացել են փրկել ձախ աչքը:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ի երեկոյան անհայտ անձը ծծմբական թթու է լցրել Ֆիլինի դեմքին: Վերջինս դեմքի 3-րդ կարգի այրվածքներ է ստացել, վնասվել են աչքերը: