|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հոնդուրասում գտնվող Սան Պեդրո Սուլա քաղաքը, ըստ մեքսիկական ոչ պետական կազմակերպության` «Հանուն հասարակական անվտանգության և արդարադատության քաղաքացիական խորհրդի» զեկույցի, ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքը:
Զեկույցում նշված է, որ Սան Պեդրո Սուլայում սպանությունների թիվն ամեն 100 հազար բնակչի կտրվածքով 169 է:
Երկրորդ վտանգավոր քաղաքը համարվում է մեքսիկական Ակապուլկոն: Այստեղով նարկոթրաֆիկ է անցնում` Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ:
Կյանքի համար երրորդ ամենավտանգավոր քաղաքը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասն է: