|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկը։
Ըստ Evrensel-ի՝ Բենոնը նշել է, որ, իր կարծիքով, Թրամփը հավանում է ուժեղ մարդկանց, օրինակ՝ Չինաստանի նախագահին։
«Նա Էրդողանին և Պուտինին նույնպես հավանում է։ Իմ կարծիքով՝ Էրդողանն աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկն է։ Թրամփը սիրում է ուժեղ առաջնորդներին, ովքեր առաջնահերթություն են տալիս սեփական երկրին։ Նա նաև հավանում է նրանց, ովքեր ազգայնական են ու ուշադրություն չեն դարձնում մյուսների ասածների վրա»,- ասել է նա։