|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր Բաղդադից հարավ գտնվող Էլ Յուսեֆիա քաղաքում գրոհայինները 7 մարդ են սպանել:
Իրաքի բանակայինների համազգեստ հագած գրոհայինները, ըստ ոստիկանության տվյալների, մտել են քաղաքի մզկիթ, որտեղ ծիսակատարություն է իրականացվել, քաշքշելով այնտեղից դուրս են բերելու 7 հոգու եւ գնդակահարել: Բոլոր զոհվածները եղել են սուննի զինված խմբավորման անդամներ, որոնք իրաքյան իշխանությունների հետ պայքարում են «Ալ Քաիդա»-ի դեմ. տեղեկացնում է Газета.ru-ն:
Զոհվածների դիակների կողքին գրոհայինները գրություն են թողել, որում ասվում է, որ նրանց մահապատժի է ենթարկել «Իսլամական պետություն Իրաքում» կազմակերպությունը: Այդ խմբավորումը իրաքյան «Ալ Քաիդա»-ի ստորաբաժանումն է:
Նշենք, որ երեկ իրաքյան 3 քաղաքում միաժամանակ ահաբեկչություններ են իրականացվել: