|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում «Թալիբան» շարժման գրոհայինները գնդակահարել են կրոնական փոքրամասնությունների հարցերով նախարար Շաբհազ Բհատիին: Նա Պակիստանի կառավարության միակ քրիստոնյա անդամն էր:
Նախարարը կոչ էր անում փոխել Աստծուն անարգելու մասին օրենքը, ինչով առաջացրել էր իսլամական ծայրահեղականների ատելությունը:
Ըստ օրենքի` իսլամի կամ Մուհամեդի հասցեին վատ խոսողները դատապարտվում են մահվան: Օրենքի դրույթները հակասական են ու հստակ չձեւակերպված: Դրա հակառակորդները նշում են, որ դրանք կարող են հանգեցնել ճակատագրական սխալների:
Ի դեպ, քրիստոնյաները Պակիստանի բնակչության ընդամենը 2 տոկոսն են: