|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր Մոսկվայի կենտրոնում սպանվել է ռուսական բանակի նախկին գնդապետ Յուրի Բուդանովը: Նրան գնդակահարել են նոտարական գրասենյակից դուրս գալու պահին. տեղեկացնում է РБК-ն:
Ներկայումս կատարվում է հետաքննություն, կազմվել է հանցագործի ֆոտոռոբոտը:
Հիշեցնենք, որ գնդապետ Բուդանովը դատապարտվել էր չեչենուհի Էլզա Կունգաեւայի սպանության գործով: 2009 թվականին նա վաղաժամկետ ազատ էր արձակվել բանտից: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը այդ որոշումն ամոթալի էր անվանել, իսկ գնդապետին` չեչեն ժողովրդի թշնամի: