|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ մարդու իրավունքների պաշտպանության խումբը միջազգային կառավարություններին կոչ է արել ռազմական հանցագործությունների մեղադրանք ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին, եթե Օբամայի վարչակարգը չկարողանա հետաքննել եւ բացահայտել դրանք. տեղեկացնում է Guardian-ը:
Նյու Յորքի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը զեկույց է ներկայացրել, ըստ որի` ԱՄՆ իշխանություններն իրավասու են հետաքննել Բուշի վարչակազմի գործունեությունը, որը վերաբերում է ձերբակալվածների հանդեպ վատ վերաբերմունքին, կտտանքներին, առեւանգումներին եւ այլն:
Բուշից բացի, մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը մեղադրանքներ է ներկայացրել նաեւ փոխնախագահ Դիք Չեյնիին եւ նախկին պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդին: