|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Julius Bär շվեյցարական բանկի Գերմանիայի մասնաճյուղերից մեկի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք պատկանում են ռուսական «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար, ներկայումս կալանքի տակ գտնվող Միխայիլ Խոդորկովսկուն. հաղորդում է Gazeta.ru-ն:
Գերմանիայում Խոդորկովսկուն մեղադրում են փողերի լվացման մեջ: Նրա հանդեպ հետաքննություն է սկսվել է մի քանի ամիս առաջ: Նշվում է, որ Խոդորկովսկու եւ նրա ընտանիքի անդամների հաշվին 20 միլիոն եվրո կա:
Խոդորկովսկու փաստաբանները դեռեւս որեւէ մեկնաբանություն չեն արել այդ կապակցությամբ: