|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ես թշվառ չեմ ասել, ասել եմ «թշվառական գործողություններ»: Ես չեմ ասել «մոլորյալներ», ես ասել եմ «մոլորյալ գործողություններ», այնպես որ` մեղադրանքներ հնչեցնելուց առաջ մի շտապեք. այսօր Կոմպոզիտորների միության համագումարում հայտարարեց միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը` անդրադառնալով հարցին, որ երիտասարդ կոմպոզիտորները հայտարարել են, թե Ամիրխանյանը վիրավորել է իրենց:
Նա նշեց, որ մոլորյալն այն մարդն է, ով իր հիմնական ճանապարհից հեռանում է։
«Ես ասել եմ նաեւ «ապուշացած մարդ». եթե կուզեք, դա կոմպլիմենտ է մարդուն, քանի որ ապուշանալ կարող են միայն խելացի մարդիկ: Ես չեմ ասել, թե այսինչն այսպիսին է: Ցույց տվեք ինձ մի թերթի մի հոդված, որտեղ ես անուններով վիրավորում եմ մարդկանց»,- ասաց Ամիրխանյանը: