|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունում բացվելու է ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման դասարան, որն, ըստ Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության մամուլի ծառայության երեկ տարածած հաղորդագրության` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությունն է:
Դասարանը նախատեսված է ՊՆ այն սպաների համար, որոնք ԱՊՀ երկրների բանակների հետ ապահովում են փոխգործակցություն, ինչպես նաեւ զորամասերի այն հրամանատարների, որոնց ուղարկելու են սովորելու ՌԴ գլխավոր շտաբի ակադեմիայում եւ ռուսական բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում` կուրսանտների համար: