կարևոր
397 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-22 21:52
Աշխարհ

Մերցի կառավարությունը պետք է հրաժարական տա՝ հանուն Գերմանիայի ապագայի․ BSW կուսակցության հիմնադիր

Մերցի կառավարությունը պետք է հրաժարական տա՝ հանուն Գերմանիայի ապագայի․ BSW կուսակցության հիմնադիր

BSW («Սոցիալական արդարության և տնտեսական բանականության միություն») կուսակցության հիմնադիր Զարա Վագենկնեխտը կարծում է, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը պետք է հնարավորինս շուտ հրաժարական տա՝ հանուն Գերմանիայի ապագայի։

«Մերցը կառչած է իշխանությունից, մինչդեռ ավելի ու ավելի շատ գերմանացիներ ստիպված են անհանգստանալ իրենց գոյության համար։

Չնայած երկրամասային ընտրություններում Քրիստոնեա-դեմոկրատական միության կրած ջախջախիչ պարտություններին և աջակցության ցածր ցուցանիշներին՝ Ֆրիդրիխ Մերցը մտադիր է պարզապես շարունակել իր աղետալի քաղաքականությունը։ Կարծում եմ՝ այս կառավարությունը պետք է հնարավորինս շուտ հեռանա, որպեսզի Գերմանիան նորից ապագա ունենա։ Մերցը պետք է հեռանա։

Վերջին տարիներին Գերմանիայի արդյունաբերական ոլորտի շուրջ 500 հազար աշխատակից կորցրել է աշխատանքը»,- X սոցիալական ցանցի գրել է Վագենկնեխտը։