կարևոր
775 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-22 18:37
Քաղաքական

Ռուսաստանը հույս ունի՝ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Ռուսաստանը հույս ունի՝ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է գնահատում Եվրամիության հետ մերձեցման հետ կապված բոլոր ռիսկերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։

«Մենք տեսնում ենք, թե ինչ ճնշման մեթոդներ են նրանք կիրառում այն երկրների նկատմամբ, որոնք հայտարարում են ԵՄ-ին միանալու մտադրության մասին կամ դառնում են անդամակցության թեկնածու։ Նրանցից պահանջում են հրաժարվել սեփական սուբյեկտայնությունից։

Ավելին՝ նույնիսկ ԵՄ-ին պաշտոնապես անդամակցելուց առաջ, որպես պայման, պահանջում են միանալ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը, ինչպես նաև միանալ ԵՄ-ի բոլոր հայտարարություններին։ Դրանց 80 տոկոսը վերաբերում է Ռուսաստանին։ Հետևաբար, պարզապես անհնար է չտեսնել այդ ռիսկերը»,- Վերոնայի եվրասիական տնտեսական 19-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշել է Գրուշկոն։

«Այո՛, մենք հարգում ենք պետությունների ընտրությունը, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն ելնում ենք այն հանգամանքից, որ պետությունների ղեկավարները ճիշտ են գիտակցում դրա հետ կապված բոլոր ռիսկերը»,-ասել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը։