|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՀ տարածք ապօրինի ներխուժած, ապա Շաքիում երեխաներին պատանդառած և ինքնաձգիով 39-ամյա կնոջ վրա կրակոցներ արձակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևն այժմ ՔԿՀ-ում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրեցին Քննչական կոմիտեից։
Աղբյուրը նշում է, որ ի սկզբանե, թեև նշվում էր, որ Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն պատկան մարմինները զերծ էին մնում հստակեցնել՝ արդյո՞ք ադրբեջանցի զինծառայողը փաստացի կալանքի տակ է գտնվում, թե շարունակում է բուժում ստանալ հոսպիտալում։ Այսօր, ի վերջո, այն բանից հետո, երբ մամուլում տարածվեց ադրբեջանցու ձերբակալության կադրերը, ՔԿ-ից պաշտոնապես վստահեցրին, որ անձը ՔԿՀ-ում է գտնվում։
Ինչ վերաբերում է ադրբեջանցու և տուժողների մասնակցությամբ գործողություններին, ապա կառույցից որևէ տեղեկություն չհայտնեցին, պաշտոնապես նշվում է միայն այն, որ Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել։ Ավետիսյանի ազգականների և համայնքի բնակիչների հարցաքննության մասին հայտնի է դառնում Ավետիսյանի ազգականների խոսքերից։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։