Նաթիլան իրենց սեռական հարաբերությունը նկարահանել էր ու սպառնալիքով տղամարդուց 2000 դոլար պահանջել
Սեռական հարաբերության տեսաձայնագրությունը տարածելու սպառնալիքով տղամարդուց շորթել են խոշոր չափի գումար. հայտնում է «Փաստինֆո»-ն: Կայքի տեղեկություններով՝ նախաքննությամբ պարզվել է, որ վրացուհի Նաթիլան ոմն Հայկի կողմից վարձակալած բնակարանում մեկ այլ անձի հետ սեռական հարաբերություն է ունեցել, և հաջորդ օրն իսկ «հանցավոր խումբը», սպառնալով, տարածել է տեսանյութ` տղամարդուց պահանջելով 2000 ԱՄՆ դոլար, սակայն սակարկելով ստացել են 500 ԱՄՆ դոլար: