|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 26-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին Հայաստանի ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
«Մարտի 25-ին կեսօրից հետո դեպի երեկո տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն։
Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում այդ տեղումները կլինեն ձյան տեսքով։
Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: