կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-02 23:02
Սպորտ

Լատվիա-Հայաստան. երկրպագուների համատեղ դիտում` Թումոյի այգում

Լատվիա-Հայաստան. երկրպագուների համատեղ դիտում` Թումոյի այգում

Հայտնի է, որ վաղը` ԵՎՐՈ-2014-ի ընտրական փուլի մեկնարկային խաղից 4 օր առաջ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը  ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի հավաքականի հետ: Այս խաղի կապակցությամբ Առաջին հայկական ճակատ (FAF) երկրպագուների ֆան շարժումը կազմակերպել է երկրպագուների համատեղ դիտում Թումոյի այգում: ՖԱՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տարածել է հայտարարություն, որում ասվում է.


«Սկսվում է նոր մրցաշրջանը ինչպես Ազգային հավաքականի, այնպես էլ երկրպագուների համար:Սեպտեմբերի 3-ին, ժամը 21:45-ին, «Սկոնտո» մարզադաշտում կկայանա Լատվիա - Հայաստան ընկերական հանդիպումը, իսկ սեպտեմբերի 7-ին կմեկնարկի Եվրո 2016-ի ընտրական փուլը, և այդ օրը մեր հավաքականը արտագնա խաղում կխաղա Դանիայի դեմ:

 

«Առաջին հայկական ճակատը»` FAF-ը, կազմակերպում է Լատվիա - Հայաստան հանդիպման երկրպագուների համատեղ դիտում` «FAN-ZONE»` Թումոյի (Թումանյանի) այգում` ֆուտբոլի դաշտի հարևանությամբ:

 

Համատեղ դիտման ընթացքում կլինեն բոլոր ֆուտբոլային ատրիբուտները` դրոշներ, թմբուկներ և այլն, կստեղծվի թեժ երկրպագման իրական միջավայր: Հավաքականին աջակցենք և մեր դրական լիցքերը հաղորդենք Երևանից: Սկիզբը`սեպտեմբերի 3-ին, ժամը 21:00-ին»: