|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Գագիկ Ծառուկյանի փեսայի, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվել է գրավով: Այս մասին 24News-ին հայտնում են Դատական դեպարտամենտից:
Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքի հետ կապված ապօրինի գործողություններ կատարելու մեղադրանքով։
Հիշեցնենք, մայիսի 12-ին պետության սեփականություն էր դարձել Գուլոյանին և նրա կնոջը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող Առինջում գտնվող եւ դատական կարգով բռնագանձված անշարժ գույքի շուրջ 91 տոկոսը։
Ըստ մեղադրանքի՝ Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը, կատարել է երեսպատման սալիկների ապամոնտաժում, դռների, պատուհանների տեղահանում և այլն։